Ռաֆայել Երանոսյանը դարձավ 40 տարեկան։ Ռաֆայելը ծնվել է Լենուղիում (Արմավիր) ։ Սովորել է հայֆիլմ կինոստուդիայում, այնուհետև Կամերային թատրոնում է սկսել աշխատել։
Ռաֆայելը երաժշտական է ու դա իրեն օգնեց ընդգրկվել կամերայինի թիմ, որովհետև կամերայինում բացի պարզապես դերասան լինելուց, նաև երաժշտական ունակություններ են պետք, որովհետև Ա․ Երնջակյանի ներկայացումները հիմնականում համերգային բնույթ են կրում։
Շատ սիրված է նրա և Լուիզա Ներսիսյանի ՝ Ամնեզիա ներկայացումը, որը բեմադրել է ռեժիսոր Գ․ Մարգարյանը։ Ներկայացումը հումորային չէ՝ դրամա է, և հետաքրքիր է տեսնել Ռաֆայելին այլ ժանրի ու ձևաչափի մեջ։ Ռ աֆայելը նաև մոնոդրամաներ է ներկայացնում, սթենդ ափ ժանրի մեջ։
Ռաֆայելը դեռ չի գտել նրան ում հետ կուզենար կյանք կապել, և հաճախ է ասում, որ շփվում է ինչ-որ մեկի հետ, հետո չի ստացվում փոխակերպել հարաբերությունները ավելի լուրջ բնույթի, բայց Ռաֆայելը հույսը չի կորցնում։ Շնորհավորհում ենք Ռաֆայելին և մաղթում ենք բեղուն անձնական ու գործնական ուղի։