Այսօր անմոռանալի դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է։ Դերասանը ծնվել է 1930 թվականին, Երևանում։ Պատմում են՝ այն օրը, երբ ծնվել Խորենը, հայրը չի հավատացել՝ կարծելով , թե դա ապրիլմեկյան կատակ է։
Դպրոցահասակ տարիքում սպորտով է զբաղվել։ Հաճախել է բռնցքամարտի պարապմունքների։ Երազում էր դառնալ ճարտարապետ կամ գրականագետ, սակայն ընտրեց թատրոնի ուղին՝ ելնելով մոր ցանկությունից։
Թատրոն ընդունվել է Պեպոյի մենախոսության արտասանությամբ։ Աբրահամյանն աշխատել է Սունդուկյանի և Գյումրու թատրոններում։ Նա երկու թատրոններում էլ ստանձնել է գլխավոր ռեժիսորի պաշտոնը։
Հայտնի դերասան Սմակտունովսկին, երբ տեսել է Աբրահամյանի կերտած Համլետին, ասել է, որ բախտը բերել է ինքն է կերտել Համլետին։ Եթե այնպես ստացվեր Խորենը կերտեր, ապա ֆիլմն առավել հետաքրքրական կլիներ։ Սիրված հայ դերասանը «Օթելլո»-ի ներկայացումներից մեկը խաղացել է կոտրված ոտքով։
Գրող Պերճ Զեյթունցյանը մի առիթով Աբրահամյանի մասին ասել է, որ նա ընտրել է արվեստ, որտեղ ստելն անհնար է։