Այսօր սիրված դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու մասին

Այսօր սիրված դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը բոլորում է ծննդյան յոթանասունմեկ տարին։ Նա մեր ժամանակների այն բազմավաստակ արտիստուհիներից է, ով ստացել է բավականին բազմաշերտ ու բազմակողմանի կրթություն։

Նա երաժշտական կրթություն է ստացել, իսկ հետո սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլիական բաժնում։ Տիգրանուհին նախ դասավանդել է Չարենցի անվան դպրոցում։ Ծնունդով երևանցի արտիստուհին հետո ամուսնացել և հիմնավորապես փոխադրվել է Գյումրի։

Այստեղ դերասանուհի և դասատու է աշխատել Ուսուցչի տանը։ Եղել է նաև ռեժիսոր։ Նա մինչ այսօր հանդես է եկել երևանյան և մարզային մի շարք բեմերում, խաղացել տարատեսակ թատրոններում՝ կերտելով հետաքրքիր ու տիպային կերպարներ։

Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի խաղացանկը չի սահմանափակվում միայն թատերական ներկայացումներով։ Նա հաջողությամբ հանդես է եկել և դեռ շարունակում է հանդես գալ մի շարք հաջողված ու դիտված ֆիլմերում, ռեյտինգային հեռուստասերիալներում։

Արտիստուհին Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է ոսկե պատվավոր մեդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: