Այսօր սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի ծննդյան օրն է։ Ծնվել  է 1957ին Երևանում։ Մայրը Լալայի դերասանուհի եղել, իսկ հայրը մաթեմատիկոս։ Մայրը Լալայի՝ Էլզա Գյուլեսերյանը բեմական խոսքի մասնագետ է եղել, ով գրել է նույնիսկ բեմական դասագիրք, որով և անցնում են որոշակի դասեր թատերական ինստիտուտում։

Լալան ընտանիքի երրորդ դուստրն է եղել։ 78դպրոցը ավարտելով․ ընդունվել է գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Սկսել է խաղալ տարբեր թատրոններում, ընդհուպ նաև էսպերեմենտալ թատրոններում։ Լալան նաև քչերը գիտեն, բայց սցենարների հեղինակ է մոտ 140 սքետչերի։ Հետագայում, Լալան, հետևելով մայրիկի օրինակին, իր սեփական փորձի վրա հեղինակում է հենց իր դասագիրքը, որը ևս կիրառվում է թատերականում։

Լալայի կերպարները անչափ սիրվում են, քանզի անմիջականությունը իր այցեքարտն է։ «ՄԵՐ ԲԱԿԻ» -ի նրա դերակատարումը մինչ հիմա համարվում է ամենամանրակրկիտ մշակված կերպարներից հայ կինոյում։ Լալան ամենավառվռուն կերպարներից է թե թատրոնում, թե կինոաշխարհում հայկական։

Նա իր ամպլուայի մեջ գերազանց է։

Понравилась статья? Поделиться с друзьями: