Կինոյից ու թատրոնից հանդիսատեսին քաջածանոթ Լուսինե Արշակյանը ցավալի կորուստ է ունեցել: Նա սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ հոգին ավանդել է սիրելի մայրիկը՝ տիկին Լիան:
Դերասանուհին բավականին հոզիչ գրառում է արել՝ դիմելով Աստծուն, Որդուն և Սուրբ Հոգուն: Նա գրել է, որ սիրելի մայրն իր հոգին հանձնել է Հիսուս Քրիստոսին՝ իր հավիտենական հանգիստը գտնելով Աստծո հավիտենական կյանքում:
Ապա խնդրել է Սուրբ Հոգուն, որ մխիթարի իրեն ու իր հարազատներին, քանի որ դժվարին վիճակում են գտնվում սիրելի մոր կորստի պատճառով:
Եվ ի վերջո, Տիրոջը խնդրել է հիշել իր դստերը, երբ գա Իր Թագավորություն:
Լուսինեն սույն հրապարակմանը կից տեղադրել է նաև մոր հետ համատեղ լուսանկարը, որն արվել է վերջին շրջանում: Մայրական կորուստը ամենից մեծ կորսուտներից է մարդու՝ կորուստներով ու ձեռքբերումներով հարուստ այս կարճատև կյանքի ընթացքում, ինչը չի կարող առանց հետք անցնել:
Միանում ենք հնչած բազմաթիվ ցավակցություններին: