Սիլվա Հակոբյանի ընտանիքում այսօր օրը շատ կարևոր ու տոնական է, քանի որ նշվում է փոքրիկ, չքնաղագեղ Միլայի ծննդյան տարեդարձը։ Միլան արդեն բոլորում է իր երկու տարին։
Անուշիկ բալիկն արդեն երկու տարի է, ինչ իր չքնաղ ներկայությամբ բարձրացնում է ոչ միայն ծնողների ու հարազատների տրամադրությունը, լցնում օրը, այլ նաև սիրելի է դարձել շատ շատերի համար։
Հոգատար մայրիկի հետևողականության շնորհիվ Միլան երկու տարի շարունակ գտնվում է հանրային ուշադրության ու սիրո կենտրոնում։ Նա դեռևս շարունակում է մնալ ընտանիքի միակ զավակը։
Ս․ Հակոբյանը Միլային քույր կամ եղբայր պարգևելու մտադրության մասին դեռևս չի շտապում խոսել։
Իր դեռևս միակ ու հրաշագեղ բալիկի ծննդյան տարեդարձը Սիլվան իրեն բնորոշ կերպով յուրահատում է նշանավորել համացանցում։
Նա տեղադրել է իր և Միլայի տարազով նկարներից մեկը և կից գրել հետևյալը․ «Շնորհավոր Ծնունդդ իմ կապուտաչյա գեղեցկուհի»։