Այսօր Սեդա Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն հայ Շառլ Ազնավուրի տաղանդաշատ դստեր՝ Սեդա Ազնավուրի ծննդյան 72-րդ տարեդարձն է։ Գեղեցկուհի ֆրանսահայուհին հայրիկից ժառանգել է աննման տաղանդը՝ դառնալով Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայտնի երգչուհի և դերասանուհի։

Սեդան՝ Պատրիսիա Ազնավուրը, ծնվել ու մեծացել է փարիզյան դասական երաժշտության մթնոլորտում։ Ավարտելով տեղի հայկական քոլեջը՝ նա մայրիկի հետ նահանգներ է տեղափոխվել, որտեղ մտերմացել է Վլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ Նրա մայրը Շառլի առաջին կին երգչուհի Միշլին Ֆրոմենտենն է, որից մեծագույն շանսոնյեն բաժանվել է, երբ փոքրիկ Սեդան հինգ տարեկան էր։

Որպես երգչուհի Սեդան բազմաթիվ ալբոմներ ունի՝ տարբեր հայտնի երգիչների հետ։ Թերևս առանձնացնենք մեկը․ իր վերջին ալբոմը՝ ձայնագրած 1988-ին, բաղկացած է միայն հայերեն երգերից։

Ալբոմի երգերից իննը նա կատարել է հոր հետ, իսկ վերջին անգամ նոր տեսահոլովակ է ներկայացրել 2010-ին՝ հոր հետ դուետը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!