Այսօր Սայաթ — Նովայի ծննդյան օրն է․ մանրամասներ հայ աշուղի կյանքից

1722 թ․ հունիսի տասնչորսին՝ Թիֆլիսում ծնվել է հայ աշուղ, բանաստեղծ Սայաթ — Նովան։ Իրական անուն ազգանունը՝ Հարություն Սայադյան։ Միջնադարի ստեղծագործող է եղել։

Կյանքն առայսօր ուսումնասիրվում և վերլուծվում է։ Սայաթ — Նովայի մասին գրականագետները տեղեկություններ հիմնականում ստացել են հենց իր ստեղծագործություններից։ Աշուղը գրական մեծ ժառանգություն է թողել։ Ստեղծագործել է մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն։

Տպագրվել է վաթսունութ հայերեն, երեսունչորս վրացերեն, հարյուր տասնհինգ թուրքերեն բանաստեղծություններ։ Հատկանշական է, որ թուրքերեն ստեղծագործությունների մեծ մասը չի տպագրվել և դրանք առայսօր պահվում են Սանկտ — Պետերբուրգի թանգարաններից մեկում։

Նա ձեռնադրվել է որպես քահանա և այդ կարգավիճակը չի խանգարել, որպեսզի նրա երգերում սերը լինի մաքուր, անկեղծ և կատարյալ։ Բացի սիրայն ստեղծագործություններից, Սայաթ — Նովան երգել է նաև սոցիալական և խոհախրատական թեմաներով։

Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր 1960 թ․, այնուհետև 1963-ին, ապա 1967-1968 թթ․ Սերգեյ Փարաջանովը ներկայացրեց Սայաթ — Նովայի մասին պատմող հայտնի «Նռան գույնը» ֆիլմը և 2006 թ․ նկարահանվեց ևս մեկ ֆիլմ, որը հիշողություններ էր աշուղի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!