Այսօր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է։ Ռոմանոսը ծնվել է 1883ին Դագստանի Ղզլրար քաղաքում։ 1900ին դարձել է Գևորգ եկեղեցու խմբավար։ Դպրոցից հետո ուսւոմնարանում է սովորել Ռոստովի։
Ուսումնառության ժամանակ հավաքել է հին ժողովրդական երգեր ու փորձել մշակել դրանք։ Գևորգ Չորեքչյանն է եղել նրա ուսուցիչը, ով հայոց կաթողիկոսն էր այդ ժամանակ։ Մոսկվայում ընդունվել է կոնսերվատորիա։ Սովորելու ընթացքում ղեկավարել է Լազարյան ճեմարանի խոռը։
Սակայն շուտով Ռոմանոսի ֆինանսական վիճակի վատթարացումից հետո հետ է եկել Թիֆլիս։ Թիֆլիսում իր խումբն է ստեղծել Ազատ Մանուկյանի օգնությամբ ու հրատարակել է «ՓՆՋԻԿ» ժողովածուն մանկական երգերով։ Ռոմանոս Մելիքյանի անունով է գործում Մաշտոց պողոտայում գործող քոլեջը, որը առաջ ուսումնարան էր։
Ռ․ Մելիքյանի ռոմանսները երգվում են մինչ հիմա ու սիրված են։ Նրա «Վարդը» ռոմանսը ամենահուզական ու գեղեցիկ ռոմանսներից մեկն է։ Ռոմանոս Մելիքյանի հիշատակին պարբերաբար տեղի են ունենում տարատեսակ փառատոններ ու միջոցառումներ։