Այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է․ մանրամասներ կյանքը հայրենիքին նվիրած հերոսի մասին

Այսօր՝ նոյեմբերի տասնվեցին, Ռոբերտ Աբաջյանը կդառնար քսանհինգ տարեկան։ Աբաջյանը զոհվեց 19 տարեկան հասակում Ապրիլյան քառօրյա պատերազմի։,

Ասես՝ երեկ էր, երբ բոլորի տուն էր մտնում  այդ բոթը և անասելի տխրությւոն պարգևում յուրաքանչյուրին։ Եիտասարդ տղան ապրեց ընդամենը 19 գարուն և հառնեց վերև՝ կիսատ թողնելով բազմաթիվ գարուններ։ Ռոբերտը կյանքը նվիրեց հայրենիքին։

Նա ծնվել և սովորել էր  Երևանում։ Բժշկի մասնագիտություն էր ցանկանում ձեռք բերել․ ատամնատեխնիկ էր։ Անսահման հայրենասեր տղան կյանքը  նվիրեց հայրենիքին առանց մեկ վայրկյան վարանելու։ Նա ընկել է  Մարտակերտում՝ դիրքը պահպանելիս։

Արժանացել է «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշաններին բացառիկ քաջության և արիության համար՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ Աբաջյանի սխրանքն անմահ է և ինքը՝ հերոսը, անմահ է։ Նրա մասին կխոսեն սերունդները՝ փոխանցելով սխրանքը և դարեդար ապրեցնելով նրան։

Ամփոփված է Եռաբլուրում։ Մեր խոնարհումն ենք արտահայտում հերոսի հավերժ հիշատակին և շնորհավորում նրա երկնային դարձած ծնունդը։

Понравилась статья? Поделиться с друзьями: