Այսօր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է․ հիշենք ու մեծարենք լեգենդին

Այսօր՝ դեկտեմբերի տասնհինգին, ծնվել է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում։ Ծնողները վաղ տարիքում են մահացել և նա մեծացել է միայնակ։

Հայրը զինվորական էր,  ով զոհվեց պատերազմում։ Երաժշտական այդ գործիքը Ջիվանի ձեռքին վերածվում էր կախարդական փայտիկի։ Դուդուկը նրա մանկության ընկերն էր, որն իր հետ մեծացավ, տվեց մեծ բեմեր, փառք և հպարտություն։ Այսօր դուդուկահարով հպարտանում է աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող հայ։

Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունները շփոթել հնարավոր չէ։ Դուդուկահարը դժվարին մանկություն է ունեցել։ Նա մեծացել է մանկատանը և դուդուկը ընկերակցել է նրան վեց տարեկանից։

Նվագել սկսել է առանց դասավանդման։ Այս տարի առաջին ագամ նրա ծննդյան օրը հիշում ու մեծարում ենք առանց լեգենդի ֆիզիկական գոյության։ Մահացավ 92 տարեկան հասակում։

Նրա երաժշտությամբ մի շարք ֆիլմեր են նկարահանվել և է՛լ ավելի գեղեցկացրել այլ ստեղծագործությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: