Այսօր Շերիլին Սարգիսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա կյանքից

Այսօր՝ մայիսի քսանին, հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգիսյանի տարեդարձն է։ Շերլինն այսօր դարձավ յոթանասունյոթ տարեկան։

Երգչուհին ծնվել է Կալիֆորնիայում։ Շերիլինի ծննդյան ժամանակ ծնողներն ամուսնալուծված են եղել և այնպես է ստացվել, որ երգչուհին հայրիկին առաջին անգամ տեսել է այն ժամանակ, երբ արդեն տասնմեկ տարեկան էր։

Նա մանկուց երազել է դերասանուհի դառնալու մասին և անգամ շատ փոքր հասակում աշխատում էր իր ստորագրության վրա, թե ինչպես պետք է ինքնագրերին ստորագրեր։ Շերը դարձավ երգչուհի՝ երգչուհի, ում չափազանց սիրում են և ճանաչում գրեթե բոլոր երկրներում։ Նա նաև հանդես է եկել որպես դերասանուհի։ 1960 թ․ նա մեկնում է Լոս Անջելես, որտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու՝ Սոննիի հետ։

Սկզբում նա պետք է ուղղակի ապրեր նրա տանը որպես աշխատող և մաքրեր բնակարանը։ Հետագայում նրանք ամուսնանում են, երգում միասին, շրջագայում, մասնակցում համերգների և այլն։

Երգչուհին Հայաստանում եղել է 1993 թվականին, նա հաճախ է խոսում իր հայկական արմատների մաիսն։ Շնորհավորում ենք երգչուհուն․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!