Այսօր՝ մայիսի քսանմեկին, Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Շանսոնյեն այսօր կդառնար իննսունինը տարեկան։ Ազնավուրն այն անհատն է, ով դարձավ հայերի այցեքարտն ամբողջ աշխարհում։
Նա լույս աշխարհ է եկել Փարիզում։ Ֆրանսիան նրան մեծարում և անսահման սիրում է։ Մեր հայրենակիցը Հայաստան և Ֆրանսիա բարեկամության մեջ մեծ ներդրում ունի։
Նրան ծննդյան օրը շնորհեցին Վաղինակ անունը, սակայն նա աշխարհի առջև հանդես եկավ որպես Շառլ, Շառլ Ազնավուր։ Նրա կարիերան բարդ է ընթացել։ Իր հեղինակած գրքում Ազնավուրը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչպիսի հարվածներ ստացավ, երբ առաջին անգամ բարձրացավ բեմ։
Նրան հարվածում էին լոլիկներով, ձվերով և պահանջում հեռանալ, ազատել բեմը, սակայն ժամանակ անց ողջ աշխարհը նրան բեմում դիմավորում էր հոտնկայս ծափերով և բուռն ծափերով էլ պահում բեմում և չէր թողնում հեռանալ։
Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ, որոնց արդյունքում էլ ունեցել է հինգ երեխա՝ Սեդա, Պատրիկ, Կատյա, Միշա և Նիկոլա։ Շնորհավոր երկնային ծնունդդ, մեծանուն հայ։