Լիլիթ Մուրադյանը շարունակում է առօրյայից մանրամասներ հայտնել հանրությանը։ Ինսթագրամյան տիրույթում Լիլիթը հազարավոր հետևորդներ ունի, ովքեր հետաքրքրված են հաղորդավարուհու կյանքի մանրամասներով։ Իսկ Լիլիթն էլ իր հերթին սիրով ներկայացնում է ուշագրավ դրվագներ իր կյանքից։
Նա չի կեղծում և իրեն ցույց չի տալիս այնպիսին, ինչպիսին կուզեր լինել, այլ ցույց է տալիս այն, ինչ կա իրականում և փորձում հետևորդներին բացատրել, որ էկրանից այն կողմ կյանքը նույնն է։ Այս անգամ Լիլիթ Մուրադյանը պատմել է, որ ժամանակն անացրել է դստեր՝ Անդրեայի հետ։
Այս շրջանում դպրոցականները վայելում են գարնանային արձակուրդները և հանգստից մեկ օր Անդրեան անցկացրել է մայրիկի հետ նրա աշխատավայրում, իսկ աշխատանքից հետո մայրիկի հետ ճաշել, սրճել, զբոսնել և այլն։
Լիլիթն այս մասին գրում է․ «Այսօր նեեենց լավ օր ենք ունեցել Անդրեայի հետ․ եկավ հետս եթերի, հետո միասին ճաշեցինք, հետո պաղպաղակ, հետո կինո, նայեցինք Shazam-ը , հավես էր շատ՝ մի շնչով նայեցինք, հետո սուրճ, կրուասան։
Լիքը խոսեցինք…ու լացս եկավ, որովհետև երեկ էր՝ ես իրան սայլակով էի ման տալիս»։