Այսօր Նանուլի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է շնորհավորել դստերը պարուհի Վիկա Մարտիրոսյանը

Այսօր՝ ապրիլի քսաներեքին, երիտասարդ երգչուհի Նանուլի ծննդյան օրն է։ Նա դարձավ 12 տարեկան։ Նանուլը հայ հանդիսատեսին ներկայացել է շատ վաղ տարիքից։

Նա հրաշալի ձայն ունի, որը ներկայացնում է տարբեր միջոցառումների ժամանակ։ Նանուլն ունի մի շարք տեսահոլովակներ և անգամ զուգերգ Լիլիթ Հովհաննիսյանի հետ, ում Նանուլն անչափ սիրում է։ Նրանց զուգերգը սիրվել է հատկապես Նանուլի հասակակից երեխաների կողմից։ Պատանի երգչուհին այժմ էլ բավականին ակտիվ կենսակերպ է վարում։

Նա պարում է նաև մայրիկի՝ Վիկա Մարտիրոսյանի պարային խմբում։ Բացի նրանից, որ հրաշալի երգչուհի է, նաև շատ լավ պարուհի է և գեղեցիկ պարային համարներ է նեկայացնում իր հոլովակնեում։

Նանուլը նաև ակտիվություն է պահպանում համացանցային իր տիրույթում և ցույց տալիս իր հետևորդներին առօրյան և այլ ուշագրավ մանրամասներ։

Դստեր ծննդյան առիթով պարուհի Վիկա Մարտիրոսյանը իր սոցհարթակում դստեր հետ համատեղ լուսանկար է հանրայացրել և կից գրել․ «Դու իմ հպարտությունն ես, իմ խելացի աղջիկն ես։ Սիրում եմ քեզ աշխարհում ամեն ինչից շաաաատ։ Ծնունդդ շնորհավոր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: