Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է այսօր։ Դերասանուհի-հաղորդավարուհի-հանդիսավարուհի Նազենին թատերականի չորրորդ կուրսից սկսեց արդեն նկարահանվել ու խաղալ թատրոնում։
Արմեն Մազմանյանի կուրսի լավագույն ուսանողներից մեկը առաջին դերը խաղաց Հովհաննես Բաբախանյանի հետ թանգարանում,որտեղ էքպերենտալ բեմադրություն էր։ Նազենին արագ ընդգրկվեց Հրաչ Քեշիշյանի թիմում ու սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ Սպանված Աղավնի,Ոչինչ չի մնա և այլն։
Բեմական խոսքի մասնագետ լինելու փաստը նրան տարան հաղորդավարի ուղով ու նաև դասավանդելու իր իսկ բուհում։ Նազենիի դասախոս,մտերիմ,երկրորդ մայր՝Աննա Հեքեքյանի դպրոցի շարունակողն է Նազենին ու իր ուսանողներին հենց այդ ուղով է տանում,սակայն խոստովանել է,որ այս տարվանից ԵԹԿՊԻ-ում այլևս չի դասավանդելու՝գումարի պատճառով։
Անձնականի առումով դերասանուհու կողքին նկատված վերջին տղամարդը եղել է Ֆելիքս Խաչատրյանը,սակայն նրանք բաժանվեցին,Ֆելիքսը ամուսնացավ,իսկ Նազենին դեռ սպասում է իր միակին։ Թեպետ վերջերս իր լայվերից մեկի ժամանակ նշեց,որ գտել է։ Իհարկե,շնորհավորհում ենք դերասանուհուն ու մաղթում ենք մեծ ու լիարժեք սեր ու այն ինչն իրեն կարող է տալ երջանիկ ու խաղաղ առօրյա,որին Նազենին միշտ ձգտում է։