Այսօր՝ դեկտեմբերի քսանիննին, 1993 թ․ կյանքից հեռացավ տաղանդաշատ դերասան, հասարակության կողմից սիրված, ընդունված Մհեր Մկրտչյանը։
Հանրությունը մեծապես ցավ ապրեց՝ կորցնելով նրան։ Նրա կերտած դերերը լի էին հումորով և կյանքի վերաբերյալ խորը փիլիսոփայությամբ։
Նրանից միշտ կարելի է սովորել և ընդօրինակել նրան։ Նրա արտահայտած մտքերն առ այսօր ակտուալ են և ցիտում են բոլորը։ Բազմաթիվ ֆիլմերում է խաղացել և իր մասնակցությամբ է՛լ ավելի հետաքրքիր դարձրել ֆիլմերը։ ՀԽՍՀ վաստակավոր, ժողովրդական արտիստը մի շարք պարգևների էր արժանացել։
Դերասանը 2 անվան էր տիրապետում՝ Մհեր․ այսպես դիմում էին տանը, հարազատները և Ֆրունզ՝ ի պատիվ Միխայիլ Ֆրունզեի։ Դերասանը 2 անունն էլ հավասարապես էր կիրառում։ Անձնագրերից մեկում ստորագրել էր Ֆրունզե, իսկ մյուսում՝ Մհեր։
Ավելի վաղ հասակում նա «Քիթ» մականունն էր կրում։ Գյումրեցի դերասանի հայրիկի արմատները Մուշից էին գալիս, իսկ մայրը վանեցի էր։