Այսօր Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1976 թվականին՝ Լեննականում։
Մկրտիչը շոումեն է, սցենարիստ, պրոդյուսեր, կատակերգու։ Սովորել է Գյումրու համար 23 դպրոցում։ Պոլիտեխնիկում սովորել է և ստացել է ինժեների կրթություն, բայց հակված չէր այդ մասնագիտացմանը։ 2002 ին Մկրտիչը խաղաց շատ ռեյտինգային՝ մեա-կուլպայում։ 2003 ին սկսեց խաղալ կարգինում՝ Հայկոյի հետ։ 2008 ին այլ դերասանների հետ իրականացրեց 7ու կես ու 7ու կես երկու ներկայացումը։
2012ի բումը՝ նո քոմենթն էր։ 2017 ին պլյուս մինուսն էր՝ Հովհաննես Արզումանյանի հետ, որի պրոդյուսերը՝ Արման Միտոյանն էր։ 2009 ին Մկիրտիչը խաղաց ՝ Կինո նոր տարվա ֆիլմում, Էդգար Բաղդասարյանի ռեժիսուրայով։ 2017 ին ՝ բրավո վիրտուոզ։
Մկրտիչը երկու երեխա ունի, ամուսնացած է։ Մկրտիչը նաև երգում է շատ լավ ու հեղինակել է սաունդթրեքեր։ Մկրտիչի ֆեյսբուքյան էջը շատ ակտիվ է, նա հումորային նկարներ է գցում՝ հետաքրքիր մեկնաբանություններով։ Մկրտիչը սիրված, գնահատված արտիստ , որը պոզիտիվ է բոլոր դրսևորումներում ու ի վերուստ շնորհալի։