Այսօր Միքայել Պողոսյանի տարեդարձն է․ մանրամասներ դերասանի մասին

Այսօր՝ մայիսի երեսունմեկին, տաղանդավոր դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և նաև ռեժիսոր Միքայել Պողոսյանի ծննդյան օրն է։

Դերասանն այսօր դարձավ վաթսունյոթ տարեկան։ Միքայել Պողոսյանը ծնվել է Երևանում։ Նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է Երևանում։ Իսկ դերասանական գործունեությամբ սկսել է զբաղվել  1976 թվականից։

Աշխատանքային գործունեության ողջ ընթացքում կերտել է մի շարք դերեր և ձեռք բերել բազմաթիվ երկրպագուներ։ Նա իր պրոֆեսիոնալիզմով փայլել է ոչ միայն էկրաններին, այլև թատրոնի բեմում։ Կերտել է ինչպես գլխավոր, այնպես էլ եկրորդական դերեր։ Նրան հանդիսատեսը մշտապես ճանապարհել է ոտնկայս ծափահարություններով։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ լավագույն դերասան, լավագույն երգիծական դերասան, երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու և այլ անվանակարգերում։ Այսօր՝ դերասանի տարեդարձի օրը, բազմաթիվ երկրպագուներ, ընկերներ և հարազատներ շնորհավորել են դերասանին և լավագույն մաղթանքներով հանդես եկել։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորաքներին և բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!