Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ բալիկը, որ լույս աշխարհ է եկել ուղիղ քառասուն օր առաջ, այսօր ծնողների ցանկությամբ օրհնություն է ստացել հայկական եկեղեցում, ինչպես ընդունված է անել բալիկների քառասուն օրականի առիթով։
Չնայած Հռիփսիմեն ապրում է Ամերիկայում, իսկ Ռոբերտն էլ լույս աշխարհ է եկել ամերիկյան հիվանդանոցներից մեկում, մայրը խստորեն ու հետևողականորեն պահպանում է հայկական բոլոր սովորույթները։
Այս մասին տեղեկանում ենք Հռիփսիմեի սոցհարթակից, ով լուսանկարներ է տեղադրել եկեղեցական արարողությունից։ Լուսանկարներում երևում է, որ Հռիփսիմեն իր երկու տղաների հետ է։ Փոքրիկ Ռոբերտին եկեղեցում ուղեկցում են նրա մայրն ու ավագ եղբայրը։
Հռիփսիմեն այս ընթացքում մի քանի անգամ ասել է, որ իր ավագ տղան յուրահատուկ վերաբերմունք ունի կրստեր եղբոր նկատմամբ։
Հռիփսիմեն, տեղադրելով Ռոբերտի քառասուն օրականի լուսանկարները, շնորհավորել է իր տղայի քառասուն օրականը և մաղթել, որ աստված պահապան լինի աշխարհի բոլոր մանուկներին։