Այսօր Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ Կարին Տոնոյանի հուզիչ գրառումը և մանրամասներ հերոսի մասին

Երեսունհինգ տարի առաջ այսօրը՝ դեկտեմբերի քսաներկուսին, լույս աշխարհ եկավ Մենուա Հովհաննիսյանը։ Փոքրիկը մեծ երջանկություն բերեց ընտանիքին։

Նրան պաշտում էին։ Մայրը երեխային արքայական անուն շնորհեց և ընդունեց նրան որպես արքա։ Մենուան այսօր հավերժացած է․ հավերժ հերոս, հավերժ արքա, մոր հավերժ հույսը, սերը, սպասումն ու կարոտը։ Վերջին պատերազմի ժամանակ մեկնեց Արցախ՝ ի պաշտպանություն հայ հողի, սահմանների։

Իր անիջական մասնակցությամբ անտառներից դուրս է բերվել ութսունից ավելի զինվորներ։ Արցախի նախագահի հետ քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում  իրականացնել Արեգասար լեռան վրա հարձակումը։

Հոկտեմբերի հինգին  թշնամու թիկունքում հանդիպում է 180 հոգանոց թշնամու զորքին և կարողանում  ջարդել 140-150 հոգու։

Մարտի ժամանակ զոհվում է։ Նա երկու երեխաների հայր էր։ Այսօր հերոսի մայրը որդու ծննդյան  առիթով գրել է․ «Բարի լույս, Մեեեեն, 35 տարի առաջ աստվածային լույս բերեցիր, ծնունդդ շնորհավոր իմ օրհնված լույս…»։ Այսօր 18։30-ին Մենուայի մայրը հնադիպում է կազմակերպել բոլոր ցանկացողների համար զրուցելու Մենուայի մասին և հիշելու նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!