Այսօր հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։ Ծնվել է հոկտեմբերի 31ին, 1875ին, Ալեքսանդրապոլում։ Մանկությունն անց է կացրել Ղազարապատում։
Այդ գյուղն հիմա կոչվում է Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի ճեմարանում, հետո բախտ է ունեցել սովորել Գերմանիայի Լայպցիկ քաղաքի հեղինակավոր համալսարանում լինել ունկնդիր։ Սիրել է քաղքականություն ու հետաքրքրվել, բայց զուգահեռ գրականությամբ ևս զբաղվել է։ Երբ հետ է եկել Լայպցիգից, ընդգրկվել է ՀՅԴ ու ձերբակալվել է քանզի նրա հայացքները ոչ հարիր են համարել։
Դուրս գալով ձերբակալությունից, գրել է առաջին գիրքն՝ «Երգեր ու վերքեր»։ Հետո մեկնել է Ցյուրիխ ու ուսումնասիրել փիլիսոփայություն։ Այնտեղ գրել է «ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԳԸ» բանաստեղծությունների շարքը։ 1908ին կրկին ձերբակալվել է Թիֆլիսում՝ հայացքների համար, սակայն մեծ գրավով, Թումանյանի հետ ազատ են արձակվել։
«Ուստա Կարո» վեպը ողջ կյանք գրեց, բայց չավարտեց։ Իսահակյանը նշել էր, որ կավարտվի, երբ հայկական հարցն լուծում կստանա։