Այսօր Մգեր Արմենիայի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նա անցկացնելու այս օրը

Հայտնի գործիչ դարձած Մգեր Արմենիան այսօր բոլորում է ծննդյան քառասուն տարին։ Մգերը երաժիշտների ընտանիքում է ծնվել, ծնունդով Երևանից է, իսկական ազգանունը Մեսրոպյան է։ Մհերի ծնողները հանդիպել են երաժշտության բերումով։

Մհեր

Մգերը մանուկ հասակում երազել է բժիշկ դառնալ, սակայն հասուն տարիքում այլ ուղղությամբ է գնացել։ Մգերը արդեն շաբաթներ շարունակ վարչապետի հրաժարականի պահանջով տարատեսակ ակցիաներ է իրականացնում։ Այս պահին հոբելյարը հացադուլի մեջ է։

Նա Մատենադարանից տեսանյութ է տեղադրել՝ ասելով, որ իր դիմած քայլն իրոք ծայրահեղ է, ուստի իր համար կարևոր է, որ իր պայքարն օգուտ տա։ Նա օրը պատրաստվում է անցկացնել հենց Մատենադարանի մոտ։

Մգերը եթերում պատմել է, որ իր առողջական վիճակը լավ է, իրեն այցելության են գնում լրատվամիջոցների ներկայացուցիչներ և իր ընկերները։ Մգերը վստահեցնում է, որ այդ գործընթացին հաջորդելու է մեկ այլ գործընթաց, որի մասին կխոսի լրացուցիչ։

Մգերի եթերը ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: