Այսօր՝ մայիսի հինգին, Մարտիրոս Սարյանի հիշատակի օրն է։ Հայ մեծանուն նկարիչը կյանքից հեռացել է 92 տարեկան հասակում։
Իր կյանքի ընթացքում ստեղծել է այնպիսի աշխատանքներ, որոնք միայն հիացմունքի են արժանացել և այսօր նրա ստեղծագործությունները համարվում են գանձ և մշակութային իսկական հարստություն։ Եվ որքան մեծ հպարտություն է, որ նա մեր հայրենկիցն է։
Տաղանդավոր նկարչի արմատները գալիս են Անիից, ապա Ղրիմ և հետո Նախիջևան, որտեղ ել Սարյանն ավարտել է տեղի դպրոցը։ Սարյանը բազմաժանր ստեղծագործող է եղել։ Նրա համար երկրորդական թեմաներ գոյություն չեն ունեցել։
Նրա բոլոր գործերը հայտնիություն են ձեռք բերել, ցուցադրվել բազմաթիվ ցուցասրահներում, որտեղ հիացել են տաղանդաշատ նկարչի աշխատանքներով և զարմանք ապրել իդեալական գործերից։ Մարտիրոս Սարյանի մի քանի գործերի լուսանկարներ սիրով ներկայացնում ենք նյութին կից, որոնք ուղղակի հիացմունքի են արժանի։
Հավատացած ենք, որ Սարյանի ստեղծագործություններն անմահ են, դրանք հավետ կապրեն ու կհիացնեն, կզարմացնեն մարդկությանը։