Այսօր՝ հուլիսի 9-ին, գեղեցկուհի և սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին ծնվել է 1982 թվականին։ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր քաղաքը համարվում է Մարջանի բնօրրանը։
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուն պես, դերասանուհին անմիջապես անցնում է սիրելի աշխատանքին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Այնուհետև համագործակցել է Հանրային հեռուստաընկերության հետ։ Հեռուստադիտողը վառ հիշում է դերասանուհու անզուգական կատարումները «Երկու աստղ» նախագծում։
Մարջանը բազմաթիվ հետաքրքրքկան դերեր է կերտել թե՛ թատրոնում, թե՛ սերիալներում և թե՛ գեղարվեստական ֆիլմերում։
Վերջին գեղարվեստական ֆիլմը, որտեղ դերասանուհին նկարահանվել է․ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիմն է, որտեղ Մարջանը կերտել է գլխավոր հերոսուհու կերպարը։
Սիրված դերասանուհուն շտապել են շնորհավորել հարազատները, ընկերները և բազմաթիվ երկրպագուներ և օգտատերեր, որոնք Մարջան Ավետիսյանի օգտահաշիվը ողողել են ամենաջերմ բարեմաղթանքներով։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։