Այսօր ճանաչված երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Տաթևիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է այսօր, ով հայազգի հայտնի ջազային երգչուհի է և բնակվում է ԱՄՆ-ում: Տաթևիկը չէր կարող տաղանդավոր չլինել, քանի որ տաղանդավոր ծնողների դուստր է , մայրը անկրկնելի երգչուհի Օֆելյա Համբարձումյանն է , իսկ հայրը՝ քամանչահար Նորայր Հովհաննիսյանը:

Տաթևիկի երգացանկում միայն հայերեն երգեր չեն , կան նաև  անգլերեն և պորտուգալերեն երգեր, որոնք սիրված են հանդիսատեսի կողմից: Ապրելով ԱՄՆ-ում՝ երգչուհուն հաջողվում է միավորել հայկական ժողովրդական երգի ու ամերիկյան ջազի երկու շատ տարբեր աշխարհ:

Տաթևիկ Հովհաննիսյանին ժողովուրդը կոչում է լեգենդար երգչուհի, սակայն ԱՄՆ-ում նա ստիպված  է եղել ամեն բան սկսել զրոյից, դժվար ու քարքարոտ ճամփա անցնել, սակայն ինչպես ինքն է նշում, շատ բան է սովորել այնտեղ, կատարելագործվել և երբեք չի ափսոսում ,որ ԱՄՆ է մեկնել, հետո նաև մշտական բնակություն հաստատել :

ԱՄՆ-ում սիրված երգչուհին նաև ամուսնացել է և այդ օրից արդեն քսան երկար ու ձիգ տարիներ են անցել: Հայրենիքում հանդիսատեսը միշտ է սպասում Տաթևիկ Հովհաննիսյան երգչուհուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!