Այսօր Հրաչուհի Ութմազյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշալի հաղորդավարուհի, չքնաղագեղ Հրաչուհի Ութմազյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է իր երեսունչորսամյակը։ Գեղեցկուհին ծնվել է 1986-ի հունիսքսանվեցին՝ Երևանում։ Նրա հայրը հրաշալի դերասան Արթուր Ութմազյանն է, տատիկը՝ ժողարտիստ Հրաչուհի Ջինանյանն է։

Ավարտելով Խ․ Դաշտենցի անվ․ դպրոցը՝ ուսումը շարունակել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Դեռևս ուսանողական տարիներից աշխատել է որպես հաղորդավարուհի ու հիմա համարվում է լավագույններից մեկը։

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ նա այսօր չի տոնում ծննդյան օրը շքեղ ռեստորանային վայրում, բայց նախընտրել է ջերմ ընտանեկան միջավայրում նշել տոնը՝ տանը։

Հրաչուհին նաև հետաքրքիր մակագրությամբ լուսանկար է հրապարակել իր էջում՝ «Իննսունինը տոկոս բնական։ Շնորհավոր երեսունչորսամյակս, Բալիկ» գրել է նա՝ ուղեկցելով #ապրեցինքառաջ հեշթեգային գրառմամբ։

Հրաչուհին անչափ գեղեցիկ լուսանկար է զետեղել՝ կանաչ գույնի շապիկով և կիսաշրջազգեստով՝ գոֆրե ոճի։ Նա մազերը գեղեցիկ լոքոններով է հարդարել և դեմքին է անփոփոխ ժպիտը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!