Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է։ Ապագա ռոք աստղը ծնվել է 1967ի օգոստոս քսանմեկին՝ լիբանանյան Բեյրութում։
Տեղափոխվելով Լոս Անջելես՝ կրթվել է «Ռոզ և Ալեքս Փիլիբոսի» դպրոցում և խորացել մարքեթինգի մեջ։
Ուսմանը զուգահեռ զբաղվում է երաժշտությամբ և, իննսունականներին հանդիպելով Դարոն Մալաքյանին, հիմնում են ռոք խումբ՝ «System of a Down»ը, որը համաշխարհային ռոք և ոչ միայն հանրության գլխավոր հիթը դարձավ՝ արժանանալով պատվավոր Գրեմմի մրցանակին։
Որպես վոկալիստ՝ Թանկյանը լավագույն քսանվեցերորդն է ճանաչվել։
Թանկյանը երբեք չի վախենում իր կարծիքը հայտնել տարբեր հարցերի շուրջ։ Նա հիմնել է Axis of Justice («Արդարության առանցք») ՀԿ-ն, որը նրան էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս։
Թանկյանն անմասն չի մնացել նաև պատմական հայրենիքում ծավալված Թավշյա հեղափոխությունից՝ ակտիվ մասնակցելով ու անձամբ ներկա գտնվելով գարնանային իրադարձություններին։