Այսօր Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է

Այսօր՝ մարտի քսաներեքին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է։ Մեծն բանաստեղծը կարողացավ հայ գրականությանը յուրօրինակ շունչ հաղորդել և նոր, մատաղ սերնդին սերտորեն կապել հայ գրականությանը։

Նրա ստեղծագործություններում կարելի է հանդիպել մեր շուրջը գտնվող ծանոթ ու անծանոթ մի շարք մարդկանց։

Հովհաննես Թումանյանը այնքան տիպիկ ու դիպուկ է նկարագրում, որ ասես մենք տեսնում ու ճանաչում ենք նրանց, իսկ ընթերցանության ավարտին թումանյանական հերոսները դառնում են բոլորիս հարազատ անձիք։ Սարո, Մարո, Սաքո և այլն․ ո՞վ չի ճանաչում նրանց։

Թումանյանն այն անհատականությունն է, ով մեծ տեղ տվեց ինքնակրթությանը և դարձավ անգնահատելի։ Թումանյանը կյանքից հեռացավ 1923 թվականի մարտի քսաներեքին, Մոսկվայի հիվանդանոցում։

Բանաստեղծի որդին հոր սիրտը բերում է Հայաստան և պահում իր տանը, բայց հետո Իսահակյանի խորհրդով այն տանից դուրս է բերվում, իսկ հետագայում էլ ամփոփվում Թումանյանի տան բակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: