Հոկտեմբեր 27ը մշտապես կմնա դրամատիկ օր, որը դաջվել է բոլորիս հիշողության մեջ։ 1999թվականն էր, հերթական նիստն էր ԱԺ-ի։ Հարց-պատասխանների ժամանակ ներս մտավ Ն․ Հունանյանը իր թիմակիցների հետ ու կրակ բացեց։
Գործողությունից զոհվեց ութ մարդ։ Կ․ Դեմիրճյանը, Վ․ Սարգսյանը, Յ․ Բաշխյանը, Ռ․ Միրոյանը, Լ․ Պետրոսյանը, Ա․ Արմենակյանը, Հ․ Աբրահամյանը, Մ․ Քոթանյանը։ Վիրավորների թիվը հասավ երեսունի։ Դահլիճում շուրջ 91 պատգամավոր էր։
Ներսում էին նաև լրագրողներ։ Գերիներին սկսեցին օրվա վերջում հերթով բաց թողնել, սկսեցին լրագրողներից, հետո վիրավորներից։ Հանձնվեցին հոկտեմբերի 28ին լուսադեմին։ Ն․ Հունանյանը ծրագրել էր սա տարիներ, ինչպես ինքն է ասում մտնելով ԱԺ, որ տաս տարի քամել են իրեն ու ազգաբնակչությանը ու հիմա պատասխաների պահն է։ Նա անդադար կրկնում էր, որ որևէ հայի չի սպանել, վերացրել է թուրքազգիների։
Անքննելի է, որ այս իրադարձությունը ընթացքն փոխեց մեր զարգացման ու որպես երկիր ձևավորվելու։