Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897ին Թիֆլիսում։ Մամուլյանը թատրոնի և կինոաշխարհի ամենափորձարար ռեժիսորներից մեկն է համարվում։ Ռուբենի հայրը մեծահարուստ բանկիր էր, իսկ մայրը Թիֆլիսի թատրոնի դրամատիկական ընկերության տնօրենն էր ու հենց դա էր, որ կապեց Ռուբենին թատրոնի հետ։
Առաջին դասարան Ռուբենը գնացել է Ֆրանսիայում, մի քանի տարի հետո հետ է եկել Թիֆլիս։ Համալսարան ընդունվել է Լոնդոնում հետո արդեն Մոսկվայում։ Ե․ Վախթանգովի թատերական ստուդիայում է սովորել։ 1920ից Լոնդոնում հետո արդեն նյու-յորքում իրականացրել է բեմադրություններ, որոնք իսկապես նորարարական են եղել ԱՄՆ-ի թատերարվեստում։
Իսկ ինչ վերաբերում է կինոոշխատանքներին, ապա Մամուլյանը առաջինն էր, որ միկրոֆոնով ձայնագրումը ու մոնտաժը մեկ կասետի վրա արեց։ Առաջին անգամ հենց Մամուլյանն է ստուդիայից դուրս մի քանի տեսախցիկով արել նկարահանում։ Նրա Բեքքի Շարփ կինոնկարը լիամետրաժ առաջին կինոն է աշխարհի։
Նրա թատերական հայտնի բեմադրություններից է ֆաուստ պիեսը, որև ևս էքսպերեմենտներով էր լցրել։