Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա կյանքից

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արթուր Սարգսյանը, ով առավել հայտնի է Հաց բերող անվամբ, կդառնար 53 տարեկան։ Նա Արցախյան ազատամարտի մասնակից է եղել։ Ունեցել է բազմաթիվ հետաքրքրություններ, ինչպիսին է, օրինակ՝ փայտի գեղարվեստական փորագրումը։ Վերնիսաժում վաճառում էր իր ձեռքի աշխատանքները։

Պոլիտեխնիկական համալսարանի շրրջանավարտ է եղել։ Սովորել է նաև բժշկական կիբեռնետիկայի բաժնում։ Այնուհետև իրավագիտություն է սերտել, իսկ մի քանի տարի անց նաև ավարտել է Ֆինանսաբանկային համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը։

Այս խելացի և կրթությանը նվիրված անձը կյանքի ողբերգական ավարտ ունեցավ։ 2016 թվականի հուլիսի քսանվեցին, վաղ առավոտյան  իր մեքենայով հաց է հասցրել «Սասնա Ծռերին»-ին, ովքեր տասը օր գտնվելով ՊՊԾ գնդում՝ սննդի կարիք ունեին։

Արթուրը ճեղքել է ոստիկանական պատնեշը և ներխուժել ներս ու հաց հասցրել տղաներին։ Այդ ժամանակ ոստիկանները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։  Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել։


Հաց բերողին ձերբակալեցին զինած հարձակմանն օժանդակելու մեջ։ Արթուրն անժամկենտ հացադուլ էր հայտարարել, որի հետևանքով նրա առողջությունը վատթարացավ և փաստաբանների կարծիքով՝ պատճառ եղավ մահվան։

Понравилась статья? Поделиться с друзьями: