Այսօր Հասմիկ Խոջյանի հարսանիքն է. ի՞նչ կերպարով է հանդես գալու. բացառիկ կադրեր․ լուսանկար և տեսանյութ

Դեռ նախորդ տարի գարնան առաջին ամսի վերջին օրը՝ իր իսկ ծննդյան օրը Հասմիկը նշանադրվել է իր սիրելիի հետ, ում հետ ընկերություն է անում շուրջ երեք տարի։ Ընտրյալի խնդրանքը հաշվի առնելով՝ հայտնի դերասանուհին սկզբունքորեն չի հանրայնացնում ամուսնու ով լինելու մասին տեղեկությունները։

Հասմիկն այսօր ի վերջո ամուսնանում է։ Քանի որ նա կարևորում է հարսանեկան նախապատրաստական ու հետագա արարողությունները, ամեն ինչ անում է ըստ ընդունված ու ձևավորված սովորույթների։

Դերասանուհին մինչ այս նախահարսանեկան փոքրիկ, բայց գունագեղ ու հագեցած արարողություն էր կազմակերպել, որին մասնակցել էին նրա մտերիմ ընկերուհիները։

Այսօր Հասմիկն արդեն ցուցադրում է իր հարսանեկան շքեղ զգեստը՝ պատմելով հարսանեկան բուն արարողության մեկնարկի մասին։ Արտիստուհին հարսի շորն ընտրելիս հաշվի է առել հագուստի շքեղությունը։

Հասմիկը, ինչպես հասկանալի է դառնում նրա այսօրվա հրապարակումից, հարսանեկան արարողության ժամանակ թագ է կրելու, իսկ հարսանեկան զգեստը հարուստ է փայլփլուն քարերով և ատրիբուտներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: