Այսօր հայ ազգի պարծանք՝ Տիգրան Համասյանի ծննդյան օրն է

Այսօր Տիգրան Համասյան արտիստի ծննդյան օրն է։ Գյումրեցի ֆենոմենալ տղա,ով գրավեց իր ջազային երաժշտությամբ։ Նրա երաժշտության մեջ հայկականությունը առկա է ու ընդգծված։

Red hail ալբոմում,որը պրոգրեսիվ ռոկային ալբոմ է,ավելի է ընդգծված ֆոլկը։Տիգրանի արմատները Կարսից են,ծնվել է Գյումրիում,հետո տեղափոխվել Երևան,այնուհետև Քալիֆորնիա։ Գյումրիում մի անգամ փառատոններից մեկի ժամանակ նվագելիս,նրան նկատում է դաշնակահար Ս․ Կոչոյանը,ով հրավիրում է Ֆրանսիա՝մասնակցելու համերգների։

Տիգրանը հաճախ է գալիս Գյումրի ու ասում է,որ այստեղ է իր մուսան,ոգեշնչումը։ Նրա երաժշտությունը գրավում է նույնիսկ նրանց,ովքեր այդ ոճի հետ հաշտ չեն,որովհետև մարդկային ու թովիչ է։ Կարանտինի ժամանակ,Տիգրանը ուղիղ եթերում համերգ կազմակերպեց ու այնքան միարդ միացավ,որ անսպասելի ու հրաշալի էր,որ մեր հանդիսատեսը ընկալում է Տիգրան Համասյանի պարզ,բայց միևնույն ժամանակ բարդ ու էմոցիոնալ նվագը։

Տիգրանը բարեգործական միջոցառումներ ևս շատ է իրականացրել իր քաղաքում։  Տիգրանը ֆենոմենալ դաշնակահար է,բացի հեղինակ լինելուց,նրա մատները կարծես հրաշագործ,հրաշաստեղծ լինեն։ Մեր այսօրվա երաժշտության հպարտությունն է,պարծանքն է ու հույսը։ Շնորհավոր ծնունդդ մաեստրո Համասյան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!