Աղասին 2015 թվականի ձմեռային դիվերuիnն ներթшփшնցմшն ամենից թանկ կորուստներից է: Նա զոհվել է դեկտեմբերի 17-ի գիշերային մшրտերի ժամանակ:
Արարատի Արբաթ գյուղում ծնված ու մեծացած Աղասին իր ժամկետային զինծառայությունն անկացրել է արցախյան Մեխակավանի զորամասում: Նրա մարդկային բարձր ու բացառիկ հատկանիշների մասին խոսում են նրան ծանաչող բոլոր զինակից ընկերներն ու մտերիմները:
Աղասու հետ նույն մшրտերի ժամանակ ընկել է նաև նրա ընկերը՝ Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն հինգերորդ տարին է, մեր քաջարի զինվորների ընտանիքներն առանց իրենց սիրելի զավակների են նշում նրանց ծննդյան տարեդարձները:
Եթե չլիներ չարաբաստիկ գիշերը, Աղասին այսօր կնշեր իր ծննդյան քսանչորս ամյակը: Աղասին ուներ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, որոնց ճանապարհին արդեն նշանակալի քայլեր էր արել: Նա սովորում է Հայբուսակ համալսարանի ատամնատեխնիկական բաժնում և պատրաստվում էր ատամնաբույժ դառնալ:
Դեռ դպրոցական տարիներից պահպանված նրա շարադրություններում նկատելի էի հայրենասիրական այն մեծ շունչը, որ կար տղայի հոգում: