Հայրենիքի անձնուրաց պաշտպան, հերոսացած Գևորգ Արշակյանի հոբելյանն է, սակայն նա բացակայում է այլևս ֆիզիկապես։ Մեր օրերի համար այս ֆանտաստիկ կերպարով հիացած են շատ-շատերը։ Նա ուսանողության ոգեշնչման աղբյուրն է։
Գևորգի մասին հիացական խոսքերով են արտահայտվում բոլոր նրանք, որ գեթ մի եզակի առիթ ու երջանկություն են ունեցել Գևորգի հետ շփվելիս։ Շուշիի պաշտպանությանը կյանքը նվիրած կամավորական Գևորգը բազմակողմանի զարգացած անհատ էր։
Գևորգն ապրում էր հերոսի պես։ Նա միաժամանակ գերազանցությամբ էր սովորում ԵՊՀ-ի միանգամից երկու ֆակուլտետներում, ուներ երեք դիպլոմ։ Նա ուսումնասիրում էր փիլիսոփայություն, իսկ ընկերներին վարակում էր իր հայրենասիրությամբ։
Այսօր Գևորգի ծննդյան օրն է, սակայն նա իր կենդանության օրոք միշտ ծննդյան օրը մշտապես նշանավորել է մեր հայրենիքի անկախության օրը, քանզի նա շնչում էր հենց այդ հայրենիքով։
Հոգու բոլոր թելերով հայրենիքին կապված խիզախ հայորդին իր ապրած բոլոր տարիները նվիրում էր ավելի լավ հայրենիք կառուցելու գաղափարին։