Այսօր հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչ է գրել հաղորդավարն այդ առիթով

Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը նշում է ծննդյան հոբելյանը։ Հաղորդավարը ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն կյանքի մի որոշ ժամանակաշրջան ապրել է Մոսկվայում։ Վերադառնալով հայրենիք՝ Հրաչը Թատերական ինստիտուտ է ընդունվել։

Հետագա տարիներին սկսել է զբաղվել հաղորդավարությամբ՝ հաջողելով այդ ոլորտում և հայտնի դառնալով որպես ինքնատիպ հաղորդավար։ Հրաչը բոլորովին վերջերս է ընտանիք կազմել։

Իր ծննդյան օրվա առիթով արդեն հայրացած Հրաչը գրել է հետևյալը․ «Մայրս այսօր հորս փոխարեն էլ է շնորհավորանքներ ընդունելու։

Կարճ, կոնկրետ, բայց փորձով լիքը 38-ը եկավ: 38-ը սովորականի պես եկավ` բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ: Ծառը տնկած է, տունը կառուցած, զավակն էլ մեծանում է։

Բոլորն ովքեր պատահեցին կյանք կոչվող ուղևորության 38 կանգառներին ինձ դարձրին այնպիսին` ինչպիսին եմ: Շարժվում ենք առաջ` իհարկե նոր կանգառներով, բայց ոչ երբեք վերջնակետի մասին մտածելով:

Շնորհավոր 38-ս: Լավագույն էլ Ձեզ»,- իր հոբելյանական մտորումները եզրափակել է Հրաչը՝ կցելով խորհրդանշական լուսանկար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!