Այսօր հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովայի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր բոլորում է ծննդյան երեսունչորսամյա տարեդարձը։ Նրա պապիկը ծնվել է Մայկոպում, սակայն դերասանուհին լույս աշխարհ է եկել Երևանում, որտեղ էլ ստացել է նախ դպրոցական կրթություն, ապա նաև՝ մասնագիտական բարձրագույն կրթություն։ Ռոզին դպրոցից հետո ընտրել է դերասանի մասնագիտությունը։ Մինչ ասպարեզում կայանալը և տաղանդավոր դերասանուհու համբավ ձեռք բերելը՝ Ռոզին տարբեր աշխատանքներով է զբաղվել։

Ռոզին դերասանական գործունեության սկզբնական շրջանում որոշակի վախեր է ունեցել, չնայած որ դերասան դառնալու մասին երազել է դեռ մանկությունից։ Հենց առաջին ներկայացումից հետո, երբ հանդես է եկել գլխավոր հերոսուհու դերում, նրա վախերը հաղթահարվել են։

Այսօր նա ասպարեզում ինքնատիպ ոճով ու յուրահատուկ սկզբունքներով աչքի ընկնող դերասանութհիներից է։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, հանդես է եկել բազում հաջողված հեռուսատանախագծերում։

Որպես դերասանուհի հաջողությամբ հանդես գալու շնորհիվ Ռոզին շուտով նաև հաղրոդավարության առաջարկներ էլ է ստանում։ Նա հաջողում է նաև այս ասպարեզում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!