Այսօր հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովայի ծննդյան օրն է

Այսօր Չուլպան Խամատովայի ծննդյան օրն է։ Չուլպանը ծնվել է 1975ին Կազանում։ Նաիլ Խամատովայի ու Մարինա Խամատովայի ընտանիքում։ Չուլպանի փոքր եղբայրը Շամիլ Խամատովն է, ով ևս դերասան է։

Սկզբում Չուլպանը սովորել է ֆինանսական քոլեջում, հետագայում հասկանալով, որ դա իրենը չէ, Չուլպանը գործերը տվել է ԳԻՏԻՍ։  Ուսումնառությունից հետո ԳԻՏԻՍ-ում Չուլպանը խաղացել է մի շարք հայտնի թատրոններում։ 1998ին Չուլպանը հրավիրվում է «ՍՈՎՐԻՄԵՆՆԻԿ» թատրոն, որտեղ խաղում է «ԵՐԵՔ ԸՆԿԵՐ» ներկայացման մեջ։

Գալինա Վոլչեկի բեմադրությունը բավականին հայտնի է դառնում ու խաղացվում է բազում անգամներ։ Չուլպանը նաև հիմնել է «ՏԵՐԻՏՈՐԻԱ» փառատոնը, որտեղ բազմիցս մասնակցել են նաև ներկայացուցիչներ հայ թատրոններից։ Չուլպանը եղել է նաև հաղորդավար ու վարել է տարբեր հաղորդումներ։

Չուլպանը եղել է երկու անգամ ամուսնացած։ 2010 թվականին ծնվել է Չուլպանի դուստրը՝ Իյան։ Չուլպանի երկու ամուսիններն էլ կապ են ունեցել արվեստի հետ։ Չուլպանը ամենապահանջված դերասանուհիներից է Ռուսաստանի։

Понравилась статья? Поделиться с друзьями: