Այսօր Հայաստան վերադարձավ ևս 225 քաղաքացի

Կորոնավիրուսի բռնկման ժամանակ և առ այսօր մեր երկիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մեր երկրի կառավարության և հյուպատոսությունների ջանքերով պարբերաբար կազմակերպվում են չվերթներ, որոնց համար այս կամ այն երկրում նախապես հերթագրվում են մեր հայրենակիցները:

Չնայած դրան՝ դեռևս կան բազում մարդիկ,որոնք ցանկություն ունեն տուն վերադառնալու և հույսը մեծ է , որ ժամ առաջ հնարավորություն կընձեռվի:

Եվ ահա  Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք , որ հյուպատոսության  ջանքերով սույն թվականի. մայիսի 27-ին  չարտերային թռիչքով  Սանկտ-Պետերբուրգից  Երևան  ժամանեց 225 քաղաքացի, նրանցից  հինգը երեխաներ են: Հաղորդագրության մեջ նշվում է , որ տեղի հայ բարերարները վճարել են 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը , այդ հարցում միջնորդել է գլխավոր հյուպատոսությունը, ընդ որում նրանցից հինգը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ:

Անշուշտ Սանկտ-Պետերբուրգում նույնպես դեռևս կգտնվեն մարդիկ, ովքեր նույնպես ցանկություն ունեն Հայաստան վերադառնալու: Աշխարհի չորս ծագերում գտնվող մեր հայրենակիցների համար , հուսանք, որ կկազմակերպվեն նորանոր չվերթներ: Իսկ Հայաստան ժամանածները պարտադիր ինքնամեկուսացման պետք է անցնեց՝ խստագույնս հետևելով սահմանված կանոններին

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!