Երկու օր առաջ Գալյա Նովենցի ծննդյան օրն էր։ Դերասանուհին այնքան սիրված է,որ նույնիսկ նրա մահից հետո,իր երկրպագուները շարունակում են հիշել նրան ու գեղեցիկ խոսքեր մաղթել։
Այսօր ահա նրա և Երվանդ Ղազանչյանի տղայի՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ծննդյան օրն է։ Հակոբը երևի թե չէր կարող այլ մասնագիտություն ընտրել երբ շուրջն ու բոլորը արվեստ էր շնչում։ Հակոբը ծնվեց Կապանում,երբ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը իր կնոջ՝Գալյա Նովենցի հետ,ավարտելով ինստիտուտը մեկնել էլ մարզ՝բեմադրություններ անելու։
Հակոբ Ղազանչյանը միշտ շեշտում է,որ Կապանը յուրահատուկ սիրով է սիրում,որովհետև թեև արմատներով Գյումրեցի է,բայց ծնվել է Կապանում։Հակոբ Ղազանչյանի կինը և դուստրը ևս ընտրել են դերասանի ուղին։ Ռեժիսորը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը,սակայն երկու տարի առաջ տեղափոխվեց Հակոբ Պարոնյանի անվան թատրոն։
Նրա դուստրը՝Մարիամ Ղազանչյանը այս պահին աշխատում է երկու թատրոններում զուգահեռ։ Հակոբ Ղազանչյանը շատ բեմադրություններ է արել նաև արտերկրում,մասնավորապես Ռումինիայում,ինչպես նաև ռեժիսոր Կարո Բալյանի հետ հիմնել է Շեքսպիրյան փառատոնը,որը անցկացվում է ամեն տարի։