Ջիվանը ծնվել է 1928ին Սոլագ կոչվող գյուղում, որը Կոտայքի մարզում է։ Ջիվանի մայրը մահացել էր, իսկ հայրն էլ զինվոր էր համաշխարհայինին ու դրա համար Ջիվանը որբանոցում էր։
Վեցամյա Ջիվանը սկսում է դուդուկ նվագել։ 1947ին արդեն նա ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949ին Թ․ Ալթունյանի խմբին է միանում ու դառնում է դուդուկի մենակատար։ Բայց առանցքայինը այն է լինում, որ ի տարբերություն խմբի մնացածների Ջիվանը նոտայագրագետ չէր։ 1959ին Յունեսկոյի մրցանակակիր է դառնում։ 1973ին արդեն ուներ «ազգային արվեստագետ» կոչումը։ э
Ջիվանի մոտեցումը դուդուկ գործիքին կտրուկ տարբերվում էր նախկինում դուդուկի ընկալումից։ Նա լայնացրեց դուդուկ գործիքի հնարավորությունները, իր ուրույն տեխնիկան ստեղծեց դուդուկի համար, որը հետագայում սկսեցին կիրառել։
Ջ․ Գասպարյանը նոր շունչ տվեց դուդուկի հնչողությանը, մեծ ազդեցություն թողեց աշխարհի վրա իր նվագով ու նվագը հայկական ճանաչելու գործով, քանզի դուդուկը մեր չարաբաստիկ հարևանները հաճախ են ուզում սեփականացնել։