Այս տարին նշանավորող դեպքերից մեկն էլ Տավուշի ամառային մերձսահմանային իրավիճակի սրումն էր: Դեռ իրավիճակը լիարժեքորեն կայունացած չի համարվում, սակայն այն վստահաբար գտնվում է հայկական կողմի վերահսկողության գոտում:
Տավուշյան դեպքերի ժամանակ իրենց կարողություններով առավելաբար աչքի ընկնող զինվորական կորպուսը երրորդ կորպուսն էր, որը արտակարգ վարպետություն և կարողություն դրսևորեց: Այս կորպուսի հրամարատարությունը գտնվում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ձեռքին:
Նրա պրոֆեսիոնալ հրամանատարության և իր հրամանատարության ներքո գտնվող զինծառայողների պատրաստվածության ու պատրաստակամության շնորհիվ նշանակալի ու շատերի համար անսպասելի արդյունքներ գրանցվեցին:
Այսօ Գ. Խաչատուրովը նշում է ծննդյան տարեդարձը: Սոցցանցային էջերը հեղեղված են շնորհավորական և գնահատողական հրաարակումներով: Միանալով բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքներին՝ մենք ևս շնորհավորում ենք նրան, մաղթում տոկունություն և նոր մասնագիտական վերելքներ, քանզի դրանից շահում է հայոց բանակը։
Գրիգորի Խաչատուրովը հայոց բանակի նվիրյալներից է, ով Տավուշյան դեպքերի ողջ ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմով էր իրականացնում իր աշխատանքը: