Անդրեի երկրպագուներն այսօր խիստ անհանգստացել են սիրելի երգչի առողջության և կյանքի համար։ Երգիչը հիվանդանոցից կադրեր է հանրայնացրել և մակագրել՝ բոլորի աղոթքների կարիքն ունի։
Ապա հավելել է, որ կյանքի և մահվան շեմին է եղել և Աստված նրան նոր կյանք է շնորհել։ Իսկ գրառումն ավարտել է Աստծուն ուղղված շնորհակալությամբ։ Սիրված երգչի առողջության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Անդրեն այժմ գտնվում է Գլենդելի հիվանդանոցում։
Նա տեղափոխվել է այնտեղ առողջության կտրուկ վատթարացման հետևանքով։ Լիահույս ենք, որ առաջիկայում երգիչը իր առողջության վերաբերյալ մանրամասներ կհայտնի։ Անդրեին շուտափույթ առողջացում ենք մաղթում։
Հիշեցնենք, որ Անդրեն մշտական բնակություն ունի Ամերիկայում, բայց հայրենիքի հետ ամուր կապ է պահպանում։ Բոլորովին վերջերս հայրենիքում էր՝ Հայստանում և Արցախում։
Արցախում բարեգործական համերգներով է հանդես եկել և կարեկից եկել հայրենակիցներին։ Նաև Արցախին է նվիրված վերջին երգը՝ «Արցա՛խ, ցավդ տանիմ»։