Այսօր կանգառ իջնելիս տեսա մեր հարևան Վաղոին, որ ինչ-որ տեղ էր շտապում. — Ո՞ւր ես գնում, Վաղո: — Պիտի մտնեմ էն խանութը՝ այսօրվա լուրերը կարդալու: — Խանութում ի՞նչ լուր պիտի կարդաս: — Արի՝ կտեսնես… Մոտեցավ մրգերի ու բանջարեղենի բաժնին, ուշադիր նայեց ու գnչեց…

Առավոտը կանգառ իջնելիս տեսա իմ հարևան Վաղոյին, որ ինչ-որ տեղ էր շտապում: — Ո՞ւր ես գնում, Վաղո: — Պիտի մտնեմ էն խանութը՝ այսօրվա լուրերը կարդալու: — Խանութում ի՞նչ լուր պիտի կարդաս: — Արի՝ կտեսնես:

Մտածեցի՝ անվերջ կnր nւuտներից խենթшցել է, այնուամենայնիվ հետևից մտա խանութ: Մոտեցավ մրգերի ու բանջարեղենի բաժնին, ուշադիր նայեց ու գnչեց.

— Փա՛ռք Աստծո, Մեղրին դեռ մերն ա: — Ի՞նչ իմացար: — Տես՝ գրված ա ,,Մեղրիի կառալյոկ,,: Տեսքից երևում ա, որ էսօր են բերել: — Այ քեզ լրատվություն… — Հազա՛ր փառք ու պատիվ: — Ի՞նչ տեսար: — Գորիսն էլ ա մերը: — Էդ ո՞նց: — Խնդրեմ, գրվածա ,,Գորիսի լոբի,,: Էրեկ չկար, հաստատ էսօր են բերել:

— Սպասի հլը, Վաղո: — Ի՞նչ կա: — Ոնց որ Բաղդադն էլ ա մերը: — Ի՞նչ Բաղդադ: — Տես՝ էն անկյունում գրված ա ,,Բաղդադի խուրմա,,: — Էդ անկյունի հետ գործ չունես: — Ինչո՞ւ: — Էդտեղ միջազգային լրատվություննա: Դու տեղական լուրերը կարդա:

Կարո Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: