Այսօր ծնվել է Արշիլ Գորկին

Այսօր՝ ապրիլ 15-ին, 1904 թվականի ծնվել է Ոստանիկ Ադոյանը, ով հետագայում՝ անվանափոխվեց Արշիլ Գորկու: Նա ծնվեց արևմտյան Հայաստանում՝ Վանում, շատ կարճ ժամանակահատված ապրեց Երևանում քույրիկերի և մայրիկի հետ, սակայն երբ մահացավ նրա մայրիկը, Արշիլը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ավելի ուշ տեղափոխվեց Նյու Յորք: Նա ստանում է հրաշալի բարձրակարգ կրթություն: Հետագայում Արվեստի կենտրոնական դպրոցում  5 տարի դասավանդեց գծանկար և գեղանկար։

Ժամանակակից արվեստում նա սկիզբ դրեց նոր ոճային ուղղության՝ սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմ: Գեղանկարիչը իր ուրույն ոճով արարեց հրաշալի կտավներ, մեծ հռչակ ձեռք բերեց համաշխարհային մակարդակով:  Նրա ամենահայտնի կտավներից է «Նկարիչն ու իր մայրը» , ինչն էլ հիմա զարդարում է Նյու Յորքի Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարանը:

Հայտնի կտավում Գորկին փորձել է խույս տալ  մոր ձեռքերը նկարել: Հենց այդ է պատճառը,որ  դրանք նման են խմորից պատրաստած գնդերի: Աշխարհահռչակ գեղանկարիչը  ներկայացնում է իր մայրիկին՝ որպես կորցրած հայրենիքի գեղեցկության խորհրդանիշ: Կտավներոի ամեն գծի,գույնի տարածության երկայնքով պարզ նշմարվում է  նկարչի  սրտի կսկիծն ու ճնշող, բայց և միաժամանակ բարի հիշողությունը:

Արշիլ Գորկու արվեստի գունային գամման վերցված է նրա մանկության պայծառ հիշողություննից՝ Վանա լճի կապույտից, դեղնավուն ավազից, ծիրանի արևախանձ գույնից։ Հոգևոր արմատներով նա միշտ էլ կապված է եղել հային…

Ծնունդդ շնորհավոր վարպետ

Понравилась статья? Поделиться с друзьями: