Այսօր Լիլուի ծննդյան օրն է. հուզիչ շնորհավորանքներ

Այսօր հրաշալի երգչուհի, անկրնելի Լիլուի ծննդյան օրն է։ Նա դառնում է երեսունյոթ տարեկան։

Գեղեցկուհին, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, շուտով ամուսնուն՝ դերասան Արկադի Վարդանյանին դուստր կպարգևի։

Հղիության վերջին շաբաթներին գտնվող գեղեցկուհին դեռ գիշերվանից է անակնկալներ ստացել։

Նա հրաշալի տորթով և բազում ծաղիկներով տոնել է ծննդյան գիշերը։

Հատկապես գեղեցիկ էին ամուսնու նվիրած 110 սանտիմետրանոց վարդերը, անչափ գեղեցիկ էր նաև ողջ սեղանի զարդարանքը։

Լիլուն հուզիչ շնորհավորանքներ է ստացել իր մտերիմներից ու ընկերներից։

Սթորիների բաժնում նա տեղադրել է հուզառատ խոսքերը, համատեղ հրաշալի լուսանկարները և հատվածները՝ տեսանյութերից։

Անչափ հուզիչ խոսքերով են նրան շնորհավորել Արմենչիկը, Սարգիս Ավետիսյանը, Մագան, Մերի Մակարյանը։

Ամուսինն իր աշխարհն է անվանել Լիլուին՝ զետեղելով շլացուցիչ համատեղ լուսանկար։

Լիլուն էլ շնորհակալություն է հայտնել սիրելիին՝ համատեղ լուսանկարով։

Շնորհավորում ենք գեղեցկուհի Լիլուին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և երջանկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!