Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է․ նա մահացավ 37 տարեկանում՝ մոր գրկում․ մանրամասներ տաղանդավոր ծաղրածուի կյանքից

Այսօր հայ կրկեսի տաղանդավոր արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1935 թվականին, Մոսկվայում։ Արտիստն  իր կյանքի 37 տարիների ընթացքում ապրած տարիներից ավելի շատ բան արեց։ Մի առիթով տաղանդավոր ծաղրածուն իր մասին պատմելիս՝ նշել է, որ բազմաթիվ մասնագիտություններ է ունեցել և 22 տարեկանում միայն մնում էր փորձել դերասանի մասնագիտությունը։

Նշում է, որ ոչ մի հեղինակ չէր ցանկանում նրա հետ աշխատել և նա ստիպված դարձավ սցենարիստ։ Ենգիբարյանը սկսեց լրջորեն զբաղվել կրկեսով։ Եվ ահա եկավ մի ժամանակահատված, երբ նրա կարիերան գագաթնակետում էր․ նրան նկատում էին բոլորը, դեմքի միմիկաները ծիծաղեցնում էին բոլորին, աղջիկները գալիս էին կրկես նրան տեսնելու համար։


Ուշագրավ է Լեոնիդի սիրո պատմությունը։ Նրա առաջին սերը թատրոնից էր՝ Ադա Շերեմետևան, ում  հետ հանդիպեց Լենինգրադում։ Նրանց հարաբերութունները վերջնակետին հասան, երբ գնացին Լեոնիդի մոր տուն։

Տնակը, որտեղ ապրելու համար պայմաններ չկային, ստիպեցին Ադային ընդմիշտ լքել այդ տունը, և նրա մասին ոչ ոք էլ երբեք լուր չունեցավ և այդպես ավարտվեց Լեոնիդի առաջին սերը։ Լեոնիդը չկոտրվեց և սկսեց ավելի բուռն աշխատանքային գործունեություն ծավալել․ նա սկսեց շրջագայություններ աշխարհով մեկ։ Նուրբ հոգով ծաղրածուն կրկին սիրահարվեց։ Եվ այդ երջանիկը նկարչուհի Յարմիլա Գալամկովան էր։

Նրանք ծանոթացան Պրահայում։ Ամուսնացան, ապա ծնվեց նրանց դուստրը՝ Բարբարան։ Կնոջ և դստեր մասին ոչ ոք չգիտեր։ Ցավոք սրտի, նրանք առանձին սկսեցին ապրել, քանի որ կրկեսը, երկրպագուները և փառքը հեռացրին նրան Յարմիլայից։ 1972 թվականին արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացավ և բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը։

Հարյուրից ավելի կրկեսային համարների հեղինակ, շուրջ հարյուր նովելներ հեղինակած արտիստը մահացավ 37  տարեկանում մոր գրկում՝ շշնջալով, որ կարոտել է նրան։ Նրա հուղարկավորության ժամանակ նկատեցին մի կնոջ՝ երեխայի հետ․ Յարմիլան ու Բարբարան էին։ Կինն ամեն բան թողել և եկել էր վերջին հրաժեշտը տալու սիրելիին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!