Այսօր լեգենդար հրամանատար Քյոխի ծննդյան օրն է․ հերոս, որն ապրում ու արարում է մեր կողքին

Այսօր՝ հունվարի քսանհինգին, Կարեն Ջալավյանը տոնում է ծննդյան օրը։ Հրամանատարը հանրության շրջանում հայտնի է Քյոխ անունով։

Նա իրական հերոս է, ով ապրում և գործում է մեր կողքին։ Ամեն հայ հպարտություն ապրե․լու մեծ պատճառ ունի, որ նման հրամանատարի ժամանակակիցն է։ Ջալավյանը Եղնիներ զորամասի հրամանատարն է, ում սիրում և հարգում է յուրաքանչյուր զինվոր։ Քյոխն այսօր դարձավ 52 տարեկան։

Կարեն Ջալավյանն արժանացել է բարձրագույն պարգևների․ Հայրենիքին մատուցած ծառայությունների, երկրորդ աստիճանի մեդալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան և Արցախի հերոսի բարձրագույն կոչումների։

Լեգենդար հրամանատարին հասցրել են շնորհավորել իր գործընկերները, զինվորները և բազմաթիվ օգտատերեր, ովքեր իր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել հրամանատարին սոցիալական տարբեր հարթակներում։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լեգենդին՝ իսկական հային, հերոսին ցանկանում երկար տարիների կյանք, խաղաղ և անփորձանք ծառայություն։ Նրա նվիրումը հայրենիքին օրինակելի և մեծագույն գործ է, որն արժանի է հարգանքի ու խոնարհման։

Понравилась статья? Поделиться с друзьями: