Այսօր՝ հոկտեմբերի տասնչորսին, տաղանդավոր, ճանաչված և սիրված երգչուհի, նաև մոդելային գործունեություն ունեցող Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է։
Նա այսօր դարձավ երեսունհիգ տարեկան։ Իվետայի տաղանդաշատությունը նկատելի է եղել դեռ մանուկ հասակից։ Նրան որպես երգչուհի հանրությունը սկսեց ճանաչել և անմիջապես սիրել «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծից։
Իվետան մասնակցություն ցուցաբերեց «Հայ Սուպերսթար» երաժշտական հաղորդմանը, այնուհետև մի քանի տարի անց մասնակցեց նաև «Գերմանիայի ձայնը» երաժշտական մրցութային հեռուստահաղորդմանը։ Երգչուհին հինգ տարեկանից ապրել է Գերմանիայում։
Սակայն տարիներ անց վերադարձել է Հայաստան և սովորել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2016-ին Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլյան բեմում։ Երգչուհին նաև իր ուժերն է փորձել դերասանական ոլորտում։ Նա նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր», «Մեր երազանքի ճանապարհը» գեղարվեստական ֆիլմերում։
Թողարկել է ձայնասկավառակներ, բազմաթիվ երգեր և տեսահոլովակներ, որոնք սիրվել են երկրպագուների կողմից և արժանացել մի շարք պարգևների, տիտղոսների և պատվոգրերի։